Թուրքիան կոչ է անում ՄԱԿ-ին Սիրիայի տարածքում ճամբարներ կառուցել փախստականների համար![]() 18 հոկտեմբերի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Մինչդեռ Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը, հարևան Թուրքիա փախած սիրիացիների քանակը գերազանցել է 100 հազարը: Այս մասին հաղորդել են Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալությունում: Տվյալ պահին Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կազմում է 101 հազար 834 մարդ: Դա շատ ավելին է, քան Թուրքիան կարող է տեղակայել իր տարածքում: Թուրքիան ակտիվորեն դեմ է հանդես գալիս նախագահ Բաշար Ասադին և կոչ է անում ՄԱԿ-ին Սիրիայի տարածքում ճամբարներ կառուցել փախստականների համար: Եթե Թուրքիան որոշում կայացնի ճամբարներ կառուցելու մասին, դա կարող է հանգեցնել ռազմական միջամտության: Partner news Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա Partner news |