Հունգարիայի վարչապետը պատասխանել է հայ ուսանողների նամակին![]() 19 հոկտեմբերի 2012 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Մեկ ամիս առաջ Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանում (CEU) սովորող մի խումբ հայ ուսանողներ նամակ էին ուղարկել Հունգարիայի վարչապետին՝ կապված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ: Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի ուսանողները տեղեկացնում են, որ երեկ ստացել են նամակի պաշտոնական պատասխանը վարչապետի գրասենյակից: Պատասխան նամակում, մասնավորապես, ասվում է. «Ես նաև կցանկանայի ընդգծել, որ հանձնումը կապված չէ որևէ ֆինանսական գործարքի հետ»: Ուսանողները հարկ են համարել նշել այս մասին, քանի որ նամակում իրենք ոչինչ չեն նշել «ֆինանսների» մասին: Նամակը հանձնարարվել է պատասխանելու Հունգարիայի Արտաքին գործերի և տնտեսական կապերի պետքարտուղարին, ով ի դեպ, ըստ Հունգարիայի կառավարության պաշտոնական կայքի, ս.թ. հուլիսի 23-ին երկօրյա այցով եղել է Բաքվում` քննարկելու Հունգարո-Ադրբեջանական տնտեսական կապերի լավացման շուրջ հարցերը: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Partner news |