Գլենդեյլում տեղի է ունեցել երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը

Գլենդեյլում տեղի է ունեցել երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Գլենդեյլում տեղի ունեցավ մեծանուն երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը, որին մասնակցեց նաև նրա աշակերտուհի, ավստրալացի հանրահայտ օպերային երգչուհի Լիզա Բելլը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Համերգին ներկա էին ամերիկահայ երաժշտասերներ, արվեստագետներ և օտարազգի հյուրեր:

Համերգի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց, որ երգչուհիները Լոս Անջելեսից մեկնելու են Երևան, որտեղ ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո կայանալիք բարեգործական համերգի հասույթը ուղղվելու է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակին:

Ավստրալացի հայտնի սոպրանո Լիզա Բելլի բարեգործական ուղևորությունը Հայաստան ողջունել է այդ երկրի վարչապետ Ջուլյա Գիլարդը: Նա նշել է. «Հպարտությամբ լսեցի, որ համերգից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների բուժման նպատակին: Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը, մենք երկրի ներսում, ունենք հաջողակ հայ համայնք, որը հպարտ է իր ժառանգությամբ և ազատության համար մղած պայքարի ճանապարհով»:

Partner news
 Ուշագրավ
Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար
Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում
Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր:
Partner news