Հնդիկ վիպասան Ամիթավ Գոշը Երևանում կմասնացի գիտաժողովի![]() 19 հոկտեմբերի 2012 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-27-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ» (ԼՁՏՌ) գիտաժողովը, որին որպես հիմնական զեկուցող մասնակցելու Հնդիկ վիպասան Ամիթավ Գոշը: ԼՁՏՌ-ն սկզբնավորվել էր «Կույր ժամադրություններ» նախագծի նախաձեռնությամբ, որը նպատակ ունի գտնել հետքերը կամ այն, «ինչ մնացել է» ժողովուրդներից, վայրերից և մշակույթներից, որոնք մի ժամանակ կազմել են Օսմանյան կայսրության բազմազան աշխարհագրությունը: Այս ձեռնարկը փորձ է՝ ուսումնասիրելու խզումների, անջրպետների, ոչնչացումների, ինչպես նաև (վերա)կառուցումների տարբեր տիպի հետևանքները ժամանակակից փորձառությունների ոսպնյակի միջով։ ԼՁՏՌ-ն կենտրոնանում է գեղարվեստական պրակտիկայի, գրականության և էթիկայի/օրենքի ոլորտներում առկա փոխհատումների հետազոտության վրա: Համաժողովը կանդրադառնա նաև համեմատություններին և հակասություններին՝ նմանատիպ կամ զուգահեռ խզումների «մնացորդներին» առնչվելիս, ներառյալ խորհրդային վարչակարգին և Սառը պատերազմին վերաբերող իրողությունները։ Միջազգային համբավ վայելող բենգալական հնդիկ հեղինակ Ամիթավ Գոշը զեկուցելու է 1916-1918 թվականներին Սիրիայի մահվան ճամբարներում հնդիկ և հայ գերիների միջև հարաբերությունների մասին։ Զեկուցումներով հանդես կգան գիտնականներ, արվեստագետներ և մշակութաբաններ Հայաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Շվեյցարիայից, Թուրքիայից և Միացյալ Նահանգներից։ Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |