Տիգրան Դավթյան. Շուտով Երևանում 3-ի փոխարեն 10 բրենդային հյուրանոց կգործի![]() 19 հոկտեմբերի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկային նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործակցության միջոցառումներից է երեկ մեկնարկած և այսօր եզրափակվող «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը: Համաժողովի խնդիրը զբոսաշրջության և համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապն ընդգծելն է: Այսօր համաժողովի մասնակիցները հռչակագիր ընդունեցին, որով համաձայնեցին ամրապնդել զբոսաշրջության միջոցով միջմշակութային երկխոսությունը, խրախուսել էթիկայի արժեքների հանդեպ հարգանքը, բարձրացնել զբոսաշրջության շահագրգիռ կողմերի իրազեկությունը, ուշադրություն դարձնել մասնովոր հատվածին: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները մեծանում են: Առանձնացրեց համաշխարհային բրենդային հյուրանոցային համակարգերի հետ տարվեղ բանակցությունները: Դրանց արդյունքում շուտով Երևանում 3-ի փոխարեն 10 բրենդային հյուրանոց կգործի: «Շատ բան արված է` կան այն բոլոր հիմնական ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջիկների կայուն հոսք ապահովելու համար, բայց դրանք դեռ պետք է զարգացնենք սեզոնային զբոսաշրջության կտրվածքով», - ասաց նախարարը: Partner news Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը Partner news |