Հայ արտադրողների օրգանական գյուղատնտեսական արտադրանքը կհետաքրքրի ԵՄ-ին![]() 19 հոկտեմբերի 2012 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Այս փուլում Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ Ասոցիատիվ համաձայնության մասին, և այստեղ կարևոր նշանակություն ունի ազատ առևտրի մասին Համապարփակ պայմանագրին միանալը: Ինչպես նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների վարչության պետ Լիլիթ Մաքսուդյանը, այս ճանապարհին ԵՄ հիմնական պահանջների շարքում են` տեխնիկական արգելքների հաղթահարումը և որակի համակարգի ոլորտում բարեփոխումների անցկացումը, որտեղ արդեն սկսվել են աշխատանքները և ընդունվել մի շարք նոր օրենքներ: «Օրենսդրական ոլորտում բարեփոխումները ԵՄ կողմից գնահատվել են որպես հավակնոտ փաստաթղթեր»,- ասել է նա, նշելով, որ բոլոր նոր օրենքները համապատասխանում են ԵՄ չափանիշներին: Այդ առումով նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ հայ գործարարի գործունեության համար, այդ թվում` օրգանական արտադրանքի արտադրության ոլորտում, ստեղծվում են հսկայական հնարավորություններ և անհրաժեշտ ենթակառուցվածքներ: «Համոզված եմ, որ հետագայում օրգանական արտադրանքը կհետաքրքրի ԵՄ-ին»,- ասել է նա: Հայաստանում օրգանական սննդամթերքը սերտիֆիկացնող «ԷԿՈԳԼՈԲ» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Նունե Դարբինյանը հավելել է, որ օրգանական գյուղատնտեսությունը գերակայություն է Հայաստանի համար որպես «կանաչ տնտեսության» կայուն զարգացման մաս: Մասնագետը հաղորդել է, որ ընկերությունն արդեն 10 տարի ծառայություններ է տրամադրում հայ արտադրողներին բիո-արտադրանքն արտաքին շուկաներ արտահանելու համար: Նրա խոսքով, «ԷԿՈԳԼՈԲ»-ը միակն է տարածաշրջանում, որը հավատարմագրված է ԵՄ, ԱՄՆ, Կանադայի շուկաների համար: «Հայ արտադրողները կարող են անմիջականորեն, առանց արգելքների օգտվել մեր ծառայություններից այդ շուկաներ դուրս գալու համար»,- ասել է նա: Partner news «Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա: «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար Ֆինանսների նախարարն ընդունել է KfW-ի տարածաշրջանային տնօրենին Partner news |