ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ![]() 19 հոկտեմբերի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ, լրագրողներին է հայտարարել ԱՊՀ գործկոմի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Հիմքեր կան ենթադրելու, որ բոլոր երկրները վավերացման գործընթացը կավարտեն մինչև տարեվերջ»,-ասել է Գարկունը:-Իսկ տարեվերջին պայմանագիրն ուժի մեջ կմտնի բոլոր երկրների համար»: Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը ստորագրվել է 2011թ. հոկտեմբերի 18-ին ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի ու Ուկրաինայի կողմից: Մինչև տարեվերջ պայմանագրին կմիանա նաև Ուզբեկստանը, իսկ Թուրքմենստանն ու Ադրբեջանը որոշել են լրացուցիչ քննարկել պայմանագրին միանալու հարցը: Այսօրվա դրությամբ համաձայնագիրը վավերացրել են 5 երկրներ՝ ՌԴ-ն, Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանն ու Մոլդովան: Partner news Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Partner news |