Խուան Մարտին Դել Պոտրոն կարող է բաց թողնել Դևիսի գավաթի Գերմանիայի հետ խաղը![]() 19 հոկտեմբերի 2012 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն կարող է բաց թողնել Դևիսի գավաթի Գերմանիայի հետ խաղը, որը տեղի կունենա 2013թ. փետրվարի 1-3-ը: Արգենտինայի թենիսի ֆեդերացիայի ղեկավարությունն ու հավաքականի ավագ Մարտին Հայտեն դեռ չեն հերքում այս հարցի շուրջ թենիսիստի հետ զրույցի փաստը: Դել Պոտրոյի համար Գերմանիայի հետ խաղին մասնակցելուց հրաժարվելու համար կարող է հիմք ծառայել այն, որ հանդիպումն անցնելու է գրունտային կորտերում, իսկ մարզիկն այդ ժամանակահատվածում մտադիր է կենտրոնանալ գարնանային հարդային մրցաշարերին նախապատրաստվելու վրա, հայտնում է gotennis.ru-ն: Նշենք, որ վնասվածքի պատճառով ավելի քան երկու ամիս է մրցումների չի մասնակցում Դավիթ Նալբանդյանը: Դեռ հայտնի չէ, կկարողանա արդյոք Դավիթ Նալբանդյանն օգնել հավաքականին Գերմանիայի հետ խաղում: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Partner news |