Թուրքիան կրկին գնդակոծել է սիրիական զինվորականների դիրքերը![]() 19 հոկտեմբերի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի բանակի զինծառայողները հոկտեմբերի 19-ին կրակ են բացել սիրիացի զինվորականների դիրքերի ուղղությամբ: Ավելի վաղ Թուրքիայի տարածքում պայթել են Սիրիայից արձակված երկու ականներ: Իմանալով այդ մասին՝ թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել սիրիական զինվորականների դիրքերի ուղղությամբ: Թուրքիայի ԶՈւ արդեն բազմիցս են գնդակոծել Սիրիայի տարածքը: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ գեներալ Նեջդեթ Օզելը զգուշացրել է Սիրիային «կոշտ պատասխանի» մասին թուրքական սահմանամերձ տարածքների գնդակոծության համար սիրիական բանակի կողմից: Հիշեցեցք, որ թուրքական զորքերը կուտակվեցին սահմանի մոտ այն բանից հետո, երբ սիրիական ականի պայթյունի հետևանքով թուրքական գյուղի 5 բնակիչ զոհվեց, հայտնում է Ռոսբալտը: Partner news Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Partner news |