Եկեղեցականները քննարկել են բնության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցեր

Եկեղեցականները քննարկել են բնության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցեր

PanARMENIAN.Net - 2013 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեղի է ունենալու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովը: Դրան ընդառաջ հոկտեմբերի 11-ից 17-ը Հունաստանի Կոս կղզում տեղի է ունեցել Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչների նախապատրաստական խորհրդակցություն: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Խորհրդակցությանը մասնակցում էին 37 միտրոպոլիտներ, արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ, ինչպես նաև աշխարհիկ աստվածաբաններ Ուղղափառ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներից:

Լսվել են բանախոսություններ խաղաղության և մարդու իրավունքների, բնության և շրջակա միջավայրի պաշտպանության և այլ թեմաներով, ինչպես նաև քննարկվեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովին առնչվող կազմակերպչական հարցեր:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news