«Զվարթնոցը» վերսկսել է «Արմավիայի» չվերթների սպասարկումը պարտքը մարելու խոստման դիմաց![]() 19 հոկտեմբերի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն («Զվարթնոց») հոկտեմբերի 19-ին մոտ 15:00 վերսկսել է «Արմավիայի» չվերթների սպասարկումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Ավիաընկերությունը խոստացել է, որ մինչ աշխատանքային օրվա ավարտը կկրճատի պարտքը մինչև 3 մլն դոլար»,-ասել է նա: Եթե «Արմավիան» չկատարի խոստումը, «Զվարթնոցը» ստիպված կլինի կրկին դադարեցնել չվերթների սպասարկումը: Ավիաընկերությունը հաղորդել է, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից «Արմավիայի» չվերթների սպասարկման դադարեցումը կապված է նրա հետ, որ «Զվարթնոցի» ղեկավարությանը դուր չի եղել ավիաընկերության նոր բաժնետերը: «Զվարթնոցում» արդեն պնդում են, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է պարտքերի պատճառով. Ընկերության պարտքի չափը գերազանցել է նախօրոք համաձայնեցված գումարն ավելի քան 1 մլն դրամով, իսկ «Արմավիայի» ընդհանուր պարտքը կազմում է 3.360 մլն դոլար: Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր է գնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ում տնօրինության տակ է գտնվում «Զվարթնոց» օդանավակայանը կամ Հայաստանի նախագահի փեսա Միքայել Մինասյանը: Ավելի ուշ Էռենկյանը հերքեց այդ լուրերը: «Ես ամենևին չեմ պատրաստվում գնել «Արմավիա» ավիաընկերությունը»,- լրագրողներին ասել է նա: Partner news Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը Partner news |