ՀՀ ՊՆ-ն` C-400-ի Հայաստանում տեղակայման մասին. Ոչինչ բացառել պետք չէ![]() 19 հոկտեմբերի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Ոչինչ բացառել պետք չէ: Ռուս ռազմակայանը վերազինելու պրոցեսը սկսված է, և ռուսները պարբերաբար թարմացնում են իրենց զինտեխնիկան, այդ շրջանակում չի բացառվում, որ նրանք թարմացնեն նաև ՀՕՊ տեխնիկան: Դա կլինեն C-400, թե ուրիշ համալիրներ` մենք չենք կարող ասել», - այսպիսի պատասխան տվեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր ցամաքային տարածքի բացակայության պատճառով C-400 զենիթա-հրթիռային համալիրները տեղակայվեն Հայաստանի տարածքում: Թուրքական «Հյուրիեթը» հոկտեմբերի 17-ին գրել էր, թե Ռուսաստանը սկսել է իր հարավային սահմաններին տեղակայել С-400 հրթիռներով հագեցած ՀՕՊ նոր համալիրները: Ըստ «Ասաիական թղթակից» պարբերականի` դա Ռուսաստանի պատասխանն է Թուրքիայում ՆԱՏՕ հակահրթիռային պաշտպանության համակարգի օբյեկտի տեղակայմանը: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ցամաքային սահման չունի Թուրքիայի հետ, չի բացառվում, որ С-400 կտեղակայվեն նաև Հայաստանի տարածքում, որտեղ գտնվում է 102-րդ ռուսական ռազմակայանը: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |