Ազատ դեմոկրատները «ԺՀԵՖ»-ի հետ քննարկել են 2013թ. ընտրություններին վերաբերող հարցեր![]() 19 հոկտեմբերի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Ժողովրդավարության և համերաշխության եվրոպական ֆորումի» պատվիրակության հետ, որի կազմում էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Եվրոպական սոցիալիստական կուսակցությունից (PES) և Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական ալյանսից (S&D Group)՝ Ժան Մարինուս Վիերսմայի և Կրիստիան Վիգենինի համանախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հանդիպմանը մասնակցում էին կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահներ Անուշ Սեդրակյանը և Հովհաննես Ղազարյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, Վերլուծական և Տարածքային-կազմակերպչական բաժինների ղեկավարներ Արթուր Ավթանդիլյանը և Արմեն Առաքելյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր՝ այդ թվում հետընտրական քաղաքական իրավիճակը, ընտրական գործընթացների բարելավվմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ներկայիս քաղաքական զարգացումները՝ կապված 2013թ. նախագահական ընտրությունների հետ: Մեծապես կարևորվեցին կուսակցության դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները նաև շեշտեցին եվրաինտեգրման գործընթացի կարևորությունը երկրի ժողովրդավարացման և եվրոպական արժեքների լիարժեք գործարկման հարցում: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |