«Հրապարակ». Դեռ պարզ չէ կմասնակցի՞ Ծառուկյանը երկուշաբթի մեկնարկող քառօրյային, թե՞ ոչ

«Հրապարակ». Դեռ պարզ չէ կմասնակցի՞ Ծառուկյանը երկուշաբթի մեկնարկող քառօրյային, թե՞ ոչ

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Երկուշաբթի օրը կմեկնարկի Աժ հերթական քառօրյան: Այս անգամ կմասնակցի՞ Գագիկ Ծառուկյանն Աժ աշխատանքներին, թե՞ էլի շատ զբաղված է և կամ կբացակայի երկրից: «Հրապարակը» փորձել է ճշտել Ծառուկյանի մամուլի գրասենյակից: «Այս պահին ես չեմ տիրապետում պրն Ծառուկյանի աշխատանքային ծանրաբեռնվածության գրաֆիկին, չեմ կարող հստակ ասել՝ կմասնակցի՞ խորհրդարանական քառօրյային, թե՞ ոչ»: Ձեր ասածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ չի մասնակցի: «Ո´չ, չեք կարող»,- ասել է Իվետա Տոնոյանը: Իսկ ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի և հատկապես Գագիկ Ծառուկյանի մոտեցումները 2013-ի պետական բյուջեին, որի նախագիծն Աժ-ում արդեն շրջանառության մեջ է՝ հարցրել է թերթը: «Քանի որ այն բավականին ծավալուն փաստաթուղթ է և հանգամանալից ուսումնասիրության կարիք ու անհրաժեշտություն ունի, ապա այս պահին ԲՀԿ-ում ընթանում են ուսումնասիրության աշխատանքներ, առաջիկայում ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն այդ առնչությամբ կարտահայտի իր տեսակետը, որն էլ, բնականաբար, կլինի նաև Գագիկ Ծառուկյանի տեսակետը»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ինչպես 2011-ի բյուջեի կատարողականը, այս մի քննարկումը ևս, ԲՀԿ մասով, սահուն կանցնի` թերթի հարցին Տոնոյանը պատասխանել է. «Ո´չ, չեք կարող»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---