Այսօր Հայաստանում նշվում է Գյուղատնտեսության աշխատողի օրը

Այսօր Հայաստանում նշվում է Գյուղատնտեսության աշխատողի օրը

PanARMENIAN.Net - Գյուղնախարարը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Ոիղերձում մասնավորապես ասվում է. «Այս տարի, երկրորդ անգամ, ոլորտի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման և պետական հոգածության պայմաններում, մենք պետականորեն նշում ենք Գյուղատնտեսության աշխատողի օրը:

Հանրապետության նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Հայաստանի գյուղատնտեսությունը դանդաղ, բայց հետևողականորեն շարժվում է իրական բարեփոխումների ճանապարհով, նպատակ ունենալով հասնել մրցունակ ու ինքնաբավ այնպիսի մի մակարդակի, երբ հնարավոր կլինի լիովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը»:

«Հարգելի գործընկերներ, գյուղաշխարհի մարդիկ, ֆերմերներ, գործարարներ, մասնագետներ, գիտնականներ, Ձեր ազգանվեր ու լարված աշխատանքի շնորհիվ է, որ մենք հաջողված գյուղատնտեսական տարվա բերառատ աշուն ենք վայելում, բոլոր ցուցանիշներով գերազանցելով նախորդ տարվա բնագծերը:

Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ շնորհավորում Ձեզ ` գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:

Ցանկանում եմ բոլորիդ խաղաղ, արդյունավետ աշխատանք, երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի բազմապատկում: Երջանիկ եղեք, հաջողակ և առողջ»,-ասվում է գյուղնախարարի ուղերձում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---