«Ժառանգության» մամուլի խոսնակը առաջարկում է սպասել մինչ վաղը

«Ժառանգության» մամուլի խոսնակը առաջարկում է սպասել մինչ վաղը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը զերծ է մնում Քոքոբելյանին՝ «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելու մասին լուրերը մեկնաբանելուց: Այս մասին Հովսեփ Խուրշուդյանն ասաց PanARMENIAN.Net ի հետ զրույցում ու նշեց, որ կուսակցության նիստին մնացել է ընդամենը մեկ օր և առաջարկեց սպասել մինչ վաղը: Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 21-ին տեղի ունենալիք «Ժառանգություն» կուսակցության վարչության ընդլայնված նիստի ձևաչափը փոխվել է: «Քաղաքական խորհրդակցություն է լինելու»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե «Ժառանգության» նիստում, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի Խաչատուր Քոքոբելյանին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելու մասին։ Սրանով էլ վերջ կդրվի «Ժառանգություն» - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համագործակցությանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---