Բեյրութում պայթյունի հետևանքով երկու հայ է զոհվել, որոնցից մեկը 9-ամյա երեխա է![]() PanARMENIAN.Net - Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու հայ է զոհվել: Nouvelles d’Armenie-իի փոխանցմամբ, 8 կյանք խլած պայթյունի հետևանքով զոհվել են Ժորժետա Սարգսյանն ու 9-ամյա Նոյ Դոդելյանը: Պայթյունից մի քանի ժամ անց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը հայտնել էր PanARMENIAN.Net ի թղթակցին 9-ամյա հայ երեխայի վիրավորման մասին: Ըստ Քանդահարյանի, ավելի ուշ այդ տեղեկությունը չհաստատվեց: Բեյրութի քրիստոնեական թաղամասում անհայտ անձինք ավտոմեքենա են պայթեցրել: Ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 8 մարդ: Ավելի քան 90 մարդ վիրավորվել է: Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել Սասին հրապարակում, ընդդիմադիր «Մարտի 14 շարժում» կենտրոնակայանի մոտ: Այդ շարժմանն անդամակցում են սունիների և որոշ քրիստոնեական կուսակցություններ: Նաև մոտակայքում է գտնվում Ամերիկյան գիտատեխնիկական համալսարանը: Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Իշխանությունները տեղի ունեցածը կապում են հարևան Սիրիայում իրավիճակի թեժացման հետ: Պայթյունը Բեյրութում բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել: Քրիստոնեական և մահմեդական միավորումները պահանջում են կառավարության անհապաղ հրաժարականը: Քաղաքում բարիկադներ են կառուցվում և վրանային ավաններ, փոխհրաձգություն է գնում թշնամաբար տրամադրված իսլամական համայնքների միջև: Partner news «Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կրակով, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների հանդիպմանը Այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը Partner news |