Էջմիածնում անցկացվեց ՀԲԸՄ 87-րդ ժողովը![]() 20 հոկտեմբերի 2012 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր Էջմիածնում «Վաչե և Թամար Մանուկյան» նորակառույց մատենադարանում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ժողովը: Միության հիմնադիր ժողովն անցկացվել է 1906 թ-ի ապրիլի 15-ին` Կահիրեում, հիմնադիր և առաջին նախագահ Պողոս Նուբար Փաշայի տանը: Այսօր արդեն միության նախագահը Պերճ Սեդրակյանն է, որը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, դժվարացավ առանձնացնել վերջին երկու տարվա գլխավոր գործը: «Այժմ մենք վերջին երկու տարվա գործունեությունն ենք ամփոփում: Այդ ընթացքում բազմաթիվ գործեր ենք կատարել. դժվար է առանձնացնել գլխավորը, բայց հիմա մեր գլխավոր մտահոգությունը սիրիահայերն են», - նշեց Սեդրակյանը: Պերճ Սեդրակյանը հավելեց նաև, որ հիմնադրման օրից մինչ օրս ՀԲԸՄ գլխավոր խնդիրներն են շարունակում մնալ Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը, Արցախի հիմնահարցի խաղաղ լուծումը, Հայաստանի տնտեսական աճին նպաստելուն ուղղված գործունեությունը: Ժողովին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առանձնացրեց միության կողմից կատարվող ներդրումը հատկապես կրթության ոլորտում: «ՀԲԸՄ-ն առանձնանում է նրանով, որ այն չդարձավ համայնքային կազմակերպություն, այլ սփռվեց աշխարհով մեկ` միավորելով հայության խնդիրներով մտահոգ մարդկանց: ՀԲԸՄ աշխատանքը տեսանելի է ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, իսկ ամենակարևոր ձեռքբերումը ժողովրդի վստահությունը և սերն են», - ասաց վարչապետը: Տիգրան Սարգսյանը ՀԲԸՄ նախագահներից Ալեք Մանուկյանի օրինակով հայ մեծահարուստներին կոչ արեց իրենց ձեռքբերումներից բաժին հանել նաև հայրենիքին: Միջոցառմանը ներկա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ևս բարձր գնահատեց բարեգործական ընդհանուր միության գործունեությունը, հատկապես` սիրիահայերի հարցում: Partner news Շինբարեկարգման վարչության պետը տեղում կճշտի, թե ինչու են ծառեր արմատներն ասֆալտապատվել «Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացվելով, որ վաղը քլունգներով գնալու են «ազատելու» ծառերը Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր Partner news |