Իրանագետ. Իրանի դեմ պատերազմ դժվար թե լինի

Իրանագետ. Իրանի դեմ պատերազմ դժվար թե լինի

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների զարգացումները՝ նախ պետք է ասել, որ Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցները շատ նոր չեն: Կարելի է ասել, որ ատոմային ծրագիրը լավ պատրվակ է Արևմուտքի համար՝ գործելու Իրանի դեմ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

Վերջինիս կարծիքով՝ այն հարցին, թե արդյոք Իրանի դեմ պատերազմ կսկսվի, մի քիչ ավելի խորը պետք է նայել: «Տարածաշրջանում Իրանը դիտարկվում է որպես Թուրքիայի հետ մրցակից երկրի, և որոշակիորեն զսպող դեր է կատարում Թուրքիայի նկրտումների հետ կապված: Կազմալուծելով Իրանը որպես պետություն՝ Արևմուտքը չի գիտակցում, որ ջուր է լցնում Թուրքիայի պահանջատիրական քաղաքականության ջրաղացին»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ Իրանի դեմ պատերազմ, որպես այդպիսին, դժվար թե լինի:

Բանախոսի պնդմամբ՝ բնականաբար չի կարելի հերքել այն վարկածը, որ պատերազմ չի լինի: Խնդիրը տարածաշրջանում Իրանի դերի ու դիրքի ամրապնդման մեջ է:

Հայաստան-Իրան հարաբերությունների մասին իրանագետն ասաց, որ չպետք է մոռանալ, որ Իրանը նույնպես գտնվում է շրջափակման մեջ, և վերջինիս հայանպաստ քաղաքականությունը բխում է նրա շահերից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---