Փոխվարչապետը բավարար է համարել Կոտայքի մարզում հարկերի հավաքման կատարողականը

Փոխվարչապետը բավարար է համարել Կոտայքի մարզում հարկերի հավաքման կատարողականը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանում մասնակցել է մարզխորհրդի նիստին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Նիստի օրակարգում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող և հրատապ այլ հարցեր էին::

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Կոտայքի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված շուրջ 3, 6 մլրդ դրամի դիմաց կազմել են 3,5 մլրդ դրամ, կատարողականը 98.4% է: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 96.1 %: Հինգ հարկատեսակների մասով կատարողականի 70 %-ից ցածր ցուցանիշներ են արձանագրվել միայն տասը համայնքում:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար է համարել մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը` վստահություն հայտնելով, որ համեմատաբար ցածր ցուցանիշներ ունեցող համայնքներն առաջիկա ամիսներին առավել հետևողական աշխատանքներ կիրականացնեն այդ ուղղությամբ: Կարևորելով արդյունավետ վարչարարության իրականացումը` փոխվարչապետն ընդգծել է, որ այդ հանգամանքը հաշվի է առնվելու պետության կողմից համայնքներում ծրագրերի իրականացման դեպքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---