«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը ելույթներ կունենա Գերմանիայում

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը ելույթներ կունենա Գերմանիայում

PanARMENIAN.Net - Երեկ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը համերգային հյուրախաղերի համար մեկնեց Գերմանիա:

Ինչպես հայտնում է միության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 20-ին Շտուտգարդում տեղի կունենա նրանց գլխավոր ելույթը: Համերգն անցկացվելու է Գերմանիայի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպված «Հայ մշակույթի օրեր» ամենամյա միջոցառումների համատեքստում:

Համերգներ են նախատեսված նաև Քյոլն և Հանաու քաղաքներում` հոկտեմբերի 21-ին և 22-ին համապատասխանաբար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---