Ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը Վրաստանում

Ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը Վրաստանում

PanARMENIAN.Net - Ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաալիքը շաբաթ օրը դադարեցրել է հեռարձակումը Վրաստանում: «ՊԻԿ-ի» տեղեկատվական ծառայության ղեկավար Եկատերինա Կոտրիկաձեն հաղորդել է, որ հեռարձակման դադարեցումը կապված է «Վրասատանի հանրային հեռարձակողի»` «ՊԻԿ-ի» հետ պայմանագիրը խզելու պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաալիքը ստեղծվել է որպես Վրաստանի գովազդ Ռուսաստանում, հատկապես` Հյուսիսային Կովկասում, և այլ երկրնհերում: Այն ֆինանսավորվում է Վրաստանի բյուջեից: «ՊԻԿ-ի» առաջին հյուրը հենց Սահակաշվիլին է եղել, ով հայտարարել է, որ «երկրի իշխանություններն ապահովում են այս հեռուստաալիքի լիարժեք ազատությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---