Հրթիռահրետանային զորքերը նշել են կազմավորման 20-ամյակը

Հրթիռահրետանային զորքերը նշել են կազմավորման 20-ամյակը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում նշվել է հայկական բանակի հզոր կրակային ուժի ու զորատեսակի տոնը` Հրթիռահրետանային զորքերի օրը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան սպաներ, վետերաններ, զինվորներ, դպրոցականներ:

Միջոցառման ընթացքում հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները դաշտային պայմաններում ներկայացրել են ցուցադրական վարժանքներ:

Սեյրան Օհանյանը, բարձր գնահատելով հրթիռահրետանային զորքերի դերն ու կարևորությունը թե Արցախյան գոյամարտի տարիներին, թե խաղաղ պայմաններում, նշել է, որ հրետանավորները գործում են ոչ միայն իրենց նեղ մասնագիտական առաջադրանքների շրջանակում, այլև կանգնում են մոտոհրաձգային, տանկային ստորաբաժանումների կողքին:

«Սա ապացուցվել է պատերազմի դաշտում, երբ հրետանավորները գործել են նաև որպես հրաձիգներ, շատ դեպքերում նաև ձեռնամարտ մտնել թշնամու հետ: Այնպես որ, հրետանավորները հայկական բանակի համար ավելին են, քան լոկ փակ կրակային դիրքերից մարտական խնդիրներ կատարող ստորաբաժանումներ»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---