Էջմիածնում կատարվեց մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողությունը![]() 21 հոկտեմբերի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կատարվեց մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողություն: Մինչ արարողությունը Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մատուցվեց պատարագ, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած միության նախագահ Պերճ Սեդրակյանը, կենտրոնական վարչությունը, պատվիրակներ և բազում ուխտավորներ: Պատարագի ընթացքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի, Երուսաղեմի Հայոց պատրիարք հոգելույս Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, ՀԲԸՄ բարեհիշատակ նախագահների և Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար: Այնուհետև հայրապետական թափորն ուղղվեց դեպի Մայր տաճարի շրջափակում կառուցվելիք մոմավառության սրահի և կաթողիկոսաց դամբարանի վայրը, որտեղ, Գարեգին Բ-ի նախագահությամբ կատարվեց նոր կառույցի (ճարտարապետներ` Ասլան Մխիթարյան և Հայկ Մկրտչյան) հողօրհնեքի արարողությունը: Արարողության վերջում Նորին սրբությունն իր օրհնությունը բերեց կառույցի բարերարներ Գառնիկ և Անի Յակուբյաններին (ԱՄՆ), որոնց ազնիվ հանձնառությամբ տարիներ առաջ կառուցվել է նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի նոր մասնաշենքը: Ապա ներկաներն կաթողիկոսի առաջնորդությամբ նաև շրջայց կատարեցին հին վեհարանում` ծանոթանալով նորոգման աշխատանքների ընթացքին: Այս կապակցությամբ նա իր բարձր գնահատանքը հայտնեց Պերճ և Վերա Սեդրակյաններին և Սեդրակյան ընտանիքին, որոնց սրտաբուխ նվիրատվություններով նորոգվում է հին վեհարանը: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |