Գյումրեցի երիտասարդ կնոջ դին Թուրքիայից տեղափոխել չեն կարողացել (վիդեո)![]() PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները շարունակում են այցելությունները Գյումրու տնակային ավաններ: Այս անգամ նրանք այցելել են մի ընտանիքի, որտեղ պատմել են, թե ինչպես է իրենց դուստրը մահացել Թուրքիայում: 2002թվականից իր մանկահասակ երեխային մոր խնամքին թողնելով, 24-ամյա միայնակ մայրը մեկնում է Թուրքիա`աշխատելու: Սկզբնական շրջանում կարծես գործերը վատ չեն ընթացել: Սակայն 2005-ին ծնողները լուր են ստացել, թե իրենց աղջիկը ավտովթարի է ենթարկվել և ծանր վիճակում գտնվում է Տրապիզոնի հիվանդանոցներից մեկում: Մայրը մեկնել է Թուրքիա: 23 օր հետո, գիտակցության չգալով, երիտասարդ կինը մահացել է: Սակայն նրա դին փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողացել տեղափոխել Հայաստան և հուղարկավորել են Տրապիզոնում: Թեև ծնողները ևս հակված են իրենց աղջկա ավտովթարի հետևանքով զոհվելու վարկածին, սակայն նրանց հարևանների և ճանաչողների պնդումներով` երիտասարդ կնոջը Տրապիզոնում սպանել են ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտելու պատճառով : Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Լյուքս Ստեփանյանի ծնողները համաձայնվել են տուն վերադառնալ ու հողին հանձնել իրենց որդու դին Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Partner news |