Խոհարարական արվեստի օլիմպիադայի հայ մասնակիցը ոսկե մեդալի է արժանացել

Խոհարարական արվեստի օլիմպիադայի հայ մասնակիցը  ոսկե մեդալի է արժանացել

PanARMENIAN.Net - Խոհարարական արվեստի օլիմպիադայի հայ մասնակցի պատրաստած շաքարե սկյուռիկները օլիմպիական ոսկե մեդալի են արժանացել: Ինչպես այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խոհարարների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը Վերա Հովհաննիսյանի աշխատանքը, որը պատկերում էր «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի հայտնի հերոսներին, շուրջ 500 աշխատանքներից լավագույնն է ճանաչվել Գերմանիայի Էրֆրուտ քաղաքում անցկացված Խոհարարական արվեստի օլիմպադայում՝ Art-class անվանակարգում .«Վերան օլիմպիադային մասնակցում էր երկրորդ անգամ, առաջին անգամ՝ 2008 թվականին, նրա ներկայացրած աշխատանքն արժանացել էր արծաթե մեդալի, նրա հաղթանակը խթան կդառնա, որպեսզի հաջորդ օլիմպիադային Հայաստանը թիմով մասնակցի», -ասաց Արմեն Մանդալյանը:

Վերան իր հերթին պատմեց, որ դա իր 4-րդ ոսկե մեդալն է, իսկ ընդհանուր առմամբ, 20 տարեկանից մասնակցում է զանազան խոհարարարական մրցույթների և արդեն 7 մեդալ ունի.«Աշխատանքս պատրաստել եմ 2 ամիս, այն շուրջ մեկ մետր բարձրությամբ էր և գրեթե 10 կիլոգրամ էր կշռում: Որոշեցի պատրաստել այդ սկյուռիկներին, քանի որ նրանք իմ սիրած մուլտֆիլմի հերոսներն են», -ասաց նա՝ հավելելով , որ շուտով կկազմակերպի իր պատրաստած շաքարե աշխատանքների ցուցահանդեսը:

Նշենք, որ խոհարարական արվեստի միջազգային օլիմպիադան անցկացվել է հոկտեմբերի 5-10-ը: Մասնակցել են 52 պետություններ և ներկայացվել է շուրջ 1600 աշխատանք:

Partner news
 Ուշագրավ
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Partner news