ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն դուրս է գրվել Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցից![]() 22 հոկտեմբերի 2012 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն դուրս է գրվել Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցից, որտեղ բուժվել է վարակից: Ինչպես հաղորդել է բժիշկ Ժոան Մանսուր Ֆիլյուն, հակաբիոտիկներով բուժումը դրական արդյունքներ է տվել, հիվանդն ապաքինվել է և նրա առողջական վիճակը թույլ է տալիս նրան վերադառնալ Շվեյցարիա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Ես իմ անձնական փորձով ստուգել եմ Բրազիլիայում բժշկական պայմանները և ցանկանում եմ ասել, որ դրանք գերազանց են: Համոզված եմ, որ Կոնֆեդերացիաների գավաթի և աշխարհի առաջնության ժամանակ բոլոր հիվանդներն ապագով ձեռքերում կլինեն»,- կատակել է Վալկեն Ցյուրիխ մեկնելուց առաջ: Վալկեն Բրազիլիայում էր գտնվում 2014-ի աշխարհի առաջնության կազմկոմիտեի աշխատանքին ծանոթանալու նպատակով: Partner news Նորարարությունը ուժի մեջ կմտնի 2014-2015թթ. խաղաշրջանում Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Partner news |