Բեյրութում հարաբերականորեն հանգիստ իրավիճակ է

Բեյրութում հարաբերականորեն հանգիստ իրավիճակ է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ի առավոտյան Բեյրութում համեմատական հանգիստ իրավիճակ է, միայն հարավային շրջաններում պարբերաբար ճանապարհներ են փակվում: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց լիբանանյան «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, հավելելով, որ կառավորության շենքի տարածքը գտնվում է իրավապահ մարմինների խիստ հսկողության տակ:

«Մարդիկ աշխատանքի են դուրս եկել, քաղաքում կյանքը աստիճանաբար կարգավորվում է, սակայն ընդհանուր լարվածությունը պահպանվում է: Ակնհայտ է, որ օրվա ընթացքում կհնչեն քաղաքական հայտարարություններ, քանի որ ընդդիմությունը շարունակում է պահանջել կառավարության հրաժարականը», - նշեց Քանդահարյանը` հավելելով, որ գերտերությունների ներկայացուցիչները «զորակցում են երկրի կայունությանը»։

Partner news
 Ուշագրավ
Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար
Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում
Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր:
Partner news