Սամվել Կարապետյան. Ախուրյանի ափին շահագործվող քարհանքի պայթեցումները խաղաթուղթ է թուրքերի ձեռքում (վիդեո)

Սամվել Կարապետյան. Ախուրյանի ափին շահագործվող քարհանքի պայթեցումները խաղաթուղթ է թուրքերի ձեռքում

PanARMENIAN.Net - Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 2000 թվականին Անի կատարած ուխտագնացության մասին:

Թանգարանի կարգավիճակ ունեցող Անիի հսկիչները, իմանալով, որ խումբը Հայաստանից է, շրջապատել են ուխտագնացության մասնակիցներին և խնդրել Հայաստան վերադառնալիս մի հնարով դադարեցնել Ախուրյանի հանդիպակաց ափին շահագործվող քարհանքի պայթեցումները:

Կարապետյանը պատմել է, թե ինչպես է սենյակ առ սենյակ «նահանջել» ստորգետնյա Անին: «Սա խաղաթուղթ է թուրքերի ձեռքում»,- ասում է Սամվել Կարապետյանը, ով այն ժամանակ արված երկու լուսանկար է ներկայացրել:

Partner news
 Ուշագրավ
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին
Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել
17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը
Partner news