Այսօր տեղի կունենա Օբամայի ու Ռոմնիի վերջին հեռուստաբանավեճը

Այսօր տեղի կունենա Օբամայի ու Ռոմնիի վերջին հեռուստաբանավեճը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի կունենա ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի ու նախագահության թեկնածու Միթ Ռոմնիի վերջին հեռուստաբանավեճը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Արտաքին քաղաքականությանը նվիրված հեռուստաբանավեճը կանցնի Ֆլորիդայի նահանգի Բոկա Ռատոնում, սովորաբար, այն տևում է 1,5 ժամ:

Այս «մենամարտը» կբացահայտի հեռուստաբանավեճերի ժանրի հաղթողին, առաջին երկուսւի արդյունքը ոչ ոքի է:

Այս բանավեճի թեման ձեռնատու է Օբամային՝ նա որպես նախագահ արտաքին քաղաքական հարցերի լուծման շատ ավելի մեծ փորձ ունի:

Ռոմնիի նախորդ հայտարարությունները սկանդալային էին՝ Լոնդունում նա քննադատեց նախապատրաստության մակարդակն Օլիմպիադային, Իսրայելում առաջացրեց պաղեստինցիների դժգոհությունը՝ ասելով, թե իսրայելցինեը գերազանցում են նրանց իրենց մակարդակով, և վերջապես, մեծ աղմուկ հանեց, ասելով, որ Ռուսաստանը ԱՄՆ գլխավոր թշնամին է: Դրանից անմիջապես օգտվեց Օբամայի ընտրական շտաբը՝ «ձախողում» համարելով արտաքին քաղաքականությանն անդրադառնալու նրա փորձերը:

Partner news
 Ուշագրավ
Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը
Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը
Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության
Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա
Partner news