Սիրիայում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին![]() 22 հոկտեմբերի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Տոնական միջոցառմանը ներկա էին հայկական համայնքային կառույցների ղեկավարներ և հոգևոր առաջնորդներ: Սիրիայի կառավարության կողմից ընդունելությանը ներկա գտնվեց բնապահպանության հարցերով պետական նախարար տիկին Նազիրա Սարգիսը: Ներկաների առջև ելույթ ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Հայաստանի անցած 21-ամյա ուղուն` բարձր արժեվորելով նրա ներքին և արտաքին ձեռքբերումները: Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո դեսպան Փոլադյանը հայ համայնքի ներկայացուցիչներին հանձնեց ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների մեդալներն ու պատվոգրերը: Համաձայն ՀՀ կառավարության որոշման, դեսպանը հանդիսավորությամբ հանձնեց նաև սիրիահայ մի քանի անձանց ՀՀ քաղաքացու անձնագրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Partner news
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին «Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Partner news |