Եվրոպական կառույցները Հայաստանից թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են ակնկալում

Եվրոպական կառույցները Հայաստանից թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են ակնկալում

PanARMENIAN.Net - Հայաստանյան նախորդ բոլոր ընտրությունների համեմատ` անցած խորհրդարանական ընտրություններն ավելի ժողովրդավարական ու թափանցիկ էին: Այս մասին ասում են Հայաստանում գործող Եվրոպական կառույցների ներկայացուցիչները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան ներկայացրեցին Հայաստանում 2012 և 2013թթ. ժողովրդավարական ընտրությունների աջակցմանն ուղղված ԵԱՀԿ և ԵՄ համատեղ ծրագրի միջանկյալ արդյունքները: Դեսպաններն ընդգծեցին, որ ծրագիրն առանձնանում է գործունեության լայն տիրույթով և ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն իր խոսքում ընդգծեց, որ ծրագիրը հեղափոխություն անել չէր կարող: «Մենք կարող էինք շինարարության համար աղյուսներ տալ, բայց գլխավոր շինարարը պետությունն է»,- ասաց Անդրեյ Սորոկինը: ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայի գալիք նախագահական ընտրությունները թափանցիկ և ժողովրդավար կազմակերպելու հարցում:

«Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրով նախատեսված` աշխատանքներ են տարվել ոստիկանության, ՄԻՊ-ի աշխատակազմի և ընտրական գործընթացներին ներգավված այլ պետական ու ոչ պետական կառույցների հետ: Ավելացնենք, որ «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի նպատակն է համապարփակ օժանդակություն ցուցաբերել ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու մարմինների արդյունավետությունը և ընտրական գործընթացների թափանցիկությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Ծրագիրը իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլն ուղղված էր խորհրդարանական ընտրությունների աջակցությանը, իսկ երկրորդը` 2013թ.-ին նախագահական ընտրությունների անցկացմանը: Ծրագրի իրագործման համար Եվրոպական միությունը տրամադրել է 1.704.237 եվրո ֆինանսական օժանդակություն:

5  22.10.12 - ժողովրդավարական ընտրությունների աջակցմանն ուղղված ԵԱՀԿ և ԵՄ համատեղ ծրագրի վերաբերյալ մամլո ասուլիս
Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
Partner news