Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը պաշտոնապես հրաժարվեցին «Ժառանգություն»-ից

Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը պաշտոնապես  հրաժարվեցին «Ժառանգություն»-ից

PanARMENIAN.Net - «Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են մեր քաղաքական ուժի համար և մենք ափսոսանք ենք հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին»: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: «Ազատ դեմոկրտաներ»-ի Վարչությունը որոշում է կայացրել, որ Ազգային ժողովում կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը:

«Նրանք ֆորմալ առումով մնալով խմբակցության անդամ` Ազգային ժողովում ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, և որևիցե պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն» խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա
Partner news