123 ավտոբուսներ, մետրոյի 10 կայարաններ, 7 այգիներ ու պուրակներ արդեն ապահովված են WiFi համակարգով

123 ավտոբուսներ, մետրոյի 10 կայարաններ, 7 այգիներ ու պուրակներ արդեն ապահովված են WiFi համակարգով

PanARMENIAN.Net - Ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ շարունակվում է: Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել 70 մեքենա: Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է երթուղիները սպասարկող ընկերություններին պարտադրել, որպեսզի երթուղիներից դուրս բերված մեքենաները շատ կարճ ժամկետում պատշաճ տեսքի բերվեն և դուրս գան երթուղի: Հանձնարարվել է նաև ոստիկանության հետ համատեղ գույքագրել ճանապարհային երթևեկության նշանները, վնասվածները փոխարինել նորերով, անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղերում լրացնելով դրանց քանակը:

Արդեն ներկրվել են GPS համակարգերը և առաջիկայում մայրաքաղաքի կանգառասրահներում կսկսվի առաջին փորձնական էլեկտրոնային չվացուցակների տեղադրումը: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի կանգառասրահներին, հանձնարարվել է կապալառու կազմակերպության հետ նոր պայմանագրերի կնքման ժամանակ հաշվի առնել նաև կանգառագոտիների բարեկարգման պարտադիր նորմը:

Ավելացնենք, որ 123 ավտոբուսներ, մետրոյի 10 կայարաններ և 7 այգիներ ու պուրակներ արդեն ապահովված են WiFi համակարգով:

Partner news
 Ուշագրավ
Գյումրիում տեխնոպարկ կառուցելու մասին խոստումը շատ վաղուց է տրվել
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը
Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում
Սենատորները մտադիր են քննարկել ընկերության հարկային ռազմավարությունը երեքշաբթի կայանալիք լսումներում, հրավիրվել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը
Partner news