ՆԱՏՕ գլխավոր քարտուղար. Թուրքիայի վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի այդ երկրի տարածքը![]() 22 հոկտեմբերի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային և համապատասխան պլաններ է մշակում Սիրիայի ճգնաժամի հետ կապված: «Թուրքիայի վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի դաշինքի անդամ այդ երկրի տարածքը: Սակայն, մենք հուսով ենք, որ դա անել հարկ չի լինի և սիրիական ճգնաժամը կհանգուցալուծվի քաղաքական ճանապարհով»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Sky News-ի ուղիղ եթերում: Ռասմուսենը հայտարարել է նաև, որ «ՆԱՏՕ-ն ռազմական միջամտություն Սիրիայի գործերին» չի նախատեսում: Հոկտեմբերի 3-ին Թուրքիան կրակ բացեց Սիրիայի տարածքի ուղղությամբ սահմանային միջադեպին ի պատասխան: Partner news Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Partner news |