Հրաչյա Ռոստոմյանը խոստացել է նպաստել Հայաստանում նավամոդելային սպորտի զարգացմանը![]() 22 հոկտեմբերի 2012 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ութակի չեմպիոն Հրաչյա Շահազիզյանին և նրա հետ քննարկել սպորտաձևին առնչվող հարցեր: Նրանք անդրադարձել են առկա խնդիրներին, զարգացման հեռանկարներին և նախարարության կողմից սպորտաձևին ցուցաբերվող աջակցության հնարավոր ուղղություններին: Ռոստոմյանը խոստացել է աջակցել նավամոդելային սպորտը նախարարության կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերում ընդգրկելու հարցում: Նա շեշտել է, որ նախարարության որդեգրած՝ փոքր ֆեդերացիաների աջակցության քաղաքականությունը, կնպաստի նաև այս սպորտաձևի մասսայականացմանը և դրա վերաբերյալ տեղեկատվության տարածման ակտիվացմանը: Շահազիզյանը ներկայացրել է նավամոդելային սպորտում հայ մարզիկների ունեցած ձեռքբերումները: Նա տեղեկացրել է, որ հայ նավամոդելավորողները, միջազգային ասպարեզներում իրենց հակառակորդների նկատմամբ հաղթանակի են հասնում միայն նորարարական մեթոդների կիրառման շնորհիվ: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Partner news |