Վիկ Դարչինյան. Ռուսաստանում մենամարտելու պարագայում ինձ կաջակցի առնվազն 10 հազար երկրպագու

Վիկ Դարչինյան. Ռուսաստանում մենամարտելու պարագայում ինձ կաջակցի առնվազն 10 հազար երկրպագու

PanARMENIAN.Net - Վախթանգ Դարչինյանը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանում մենամարտելու դեպքում նրան կաջակցեն առնվազն 10 հազար երկրպագուներ:

«Հայաստանը մոտ է Ռուսաստանին, և Մոսկվայում էլ իմ հայրենակիցները շատ են: Երբ լինում եմ ռուսական մայրաքաղաքում, հաճախ մոտ 200 հոգուց բաղկացած խնջույքներ ենք կազմակերպում: Այնպես որ համոզված եմ, որ եթե դահլիճում տեղավորվի 10 հազար մարդ, ապա նրանք կերկրպագեն ինձ: Հաշվի առնելով Ռուսաստանում հայերի քանակը, ապա դա նվազագույնն է, որ կարելի է ակնկալել»,-Դարչինյանի խոսքը փոխանցում է BoxKO.ru-ն:

Բռնցքամարտիկի խոսքով, Մոսկվայի մենամարտն իր համար կարող է ընթանալ ինչպես իր հազարատ հարկի տակ:

Համաձայն պրոմոուտեր Վլադիմիր Խրյունովի, Մոսկվայում դեկտեմբերի 2-րդ կեսին ծրագրվում է անցկացնել գերթեթև քաշային կարգի մենամարտ` Ալեքսանդր Բախտինի և 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի միջև:

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ
Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին
Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում
Partner news