Սովորում են դպրոցների` ուսումնական աշխատանքի գծով փոխտնօրենները![]() 23 հոկտեմբերի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ամենամսյա մանսագիտական հավաքների համատեքստում «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը կազմակերպել է սեմինար` նախատեսված ուսումնական աշխատանքի գծով փոխտնօրենների համար: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԿԳՆ-ից: Մասնակցել են Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների, կրթության և գիտության նախարարության, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ԱԺ պատգամավորներ: Քննարկվել են ուսումնական աշխատանքի գծով փոխտնօրենների աշխատանքի ընթացքում հանդիպող դժվարություններն ու խնդիրները: Ներկայացվել են մի շարք առաջարկներ՝ նրանց գործունեությանն աջակցելու նպատակով: Նախապես հայտարարված մրցույթի արդյունքներով ընտրվել են տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալների լավագույն 3 փաթեթներ, որոնք էլ ներկայացվել են սեմինարի ընթացքում: Սեմինարին ներկայացվել են նաև ներդպրոցական վերահսկողության և գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման օրինակելի փաթեթ, առաջարկվել է ուսուցիչների թեմատիկ և սխեմատիկ պլանավորումներ կազմելու հետաքրքիր օրինակներ: Partner news Շինբարեկարգման վարչության պետը տեղում կճշտի, թե ինչու են ծառեր արմատներն ասֆալտապատվել «Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացվելով, որ վաղը քլունգներով գնալու են «ազատելու» ծառերը Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր Partner news |