Տավուշի մարզում համաձայնագիր կստորագրվի սովի և ծայրահեղ աղքատության դեմ պայքարող ֆրանսիական կառույցի հետ![]() 23 հոկտեմբերի 2012 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին և 25-ին Տավուշի մարզում կթարմացվի Օ-դը-Սեն Նահանգի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ համաձայնագրի ստորագրման ժամանակ Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանին կներկայացնի խորհրդի փոխնախագահ Իվ Ռեվիլլոնը: Օ-դը-Սեն Նահանգի Գլխավոր խորհրդի Միջազգային համագործակցության գործողությունների թիրախը սովի և ծայրահեղ աղքատության դեմ պայքարն է հինգ երկրներում` Հայաստան, Բենին, Կամբոջա, Հաիթի և Մալի: Նպատակը խոցելի բնակչության պարենային անապահովության և ծայրահեղ աղքատության կայուն կերպով նվազեցումն է և Օ-դը-Սենի բնակչությանը Միջազգային համերաշխության մարտահրավերներին ծանոթացնելն է` նրանց խրախուսելով ընդգրկվել շահառուների կենսապայմանների կայուն բարելավմանը նպաստող նախագծերի մեջ: 2012թ. Նահանգային ժողովը կողմ է քվեարկել Միջազգային համագործակցությանը 2 մլն եվրոյի բյուջե տրամադրելու: Պատվիրակությունը կկատարի Գլխավոր Խորհրդի կողմից Լուսաձորում ֆինանսավորված ֆերմայի հանդիսավոր բացումը և կայցելի գյուղատնտեսական բազա Սարիգյուղում և գյուղական միկրո-ֆերմա` Կիրանցում: Այս այցը առիթ է նաև Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի իրականացրած գործողություններին հետևելու համար: Հանդիպում է նախատեսվում նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ : Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |