Արարատի մարզում տեղի ունեցած վթարից վնասվել է գազատար խողովակը![]() 23 հոկտեմբերի 2012 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Երեկ, օրվա երկրորդ կեսին ՀՀ ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար-Արաքս ավտոճանապարհին այրվում են գազի խողովակ և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտո¬մեքե¬¬նան (վարորդ` 1970 թ. ծնված Միքայել Լազգիյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և շրջվել: Պատահարի հետևանքով վնասված խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք: Այնուհետև դեպքի վայրին է մոտեցել «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտո¬մեքենան (վարորդ` 1962 թ. ծնված Անդրանիկ Մկրտչյան), որի խլացուցիչից դուրս եկող կայծերից հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.58-ին, մարվել՝ 17.01-ին: Տուժածներ չկան: Partner news Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
«Եվ հին շենքը, և նոր շենքը ՀՀ սեփականությունն են»,-ասել է նա Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է Partner news |