ԱԳ նախարար. Ղարաբաղի վերաբերյալ Մեքսիկայի Սենատի բանաձևերը խրախուսում են Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը

ԱԳ նախարար. Ղարաբաղի վերաբերյալ Մեքսիկայի Սենատի բանաձևերը խրախուսում են Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը

PanARMENIAN.Net - Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի այցը լատինաամերիկյան երկրներ: Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամներին, նշել, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսաներորդ տարեդարձը, սակայն ամեն ինչ չէ, որ արվել է հարաբերությունները զարգացնելու համար, եղել են նաև քայլեր, որոնք վնաս են հասցրել հարաբերություններին: «Վնաս հասցրած քայլեր ասելով, ես ի նկատի ունեմ Մեքսիկայի նախորդ գումարման Սենատում և Պատգամավորների պալատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը, որոնք հակասում են միջազգային հանրության դիրքորոշումներին և խրախուսում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու ագրեսիվ քայլերը», -ասաց նախարար Նալբանդյանը:

Իրենց հերթին սենատորները, արտահայտելով Սենատի պաշտոնական տեսակետն ընդգծեցին, որ հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են և իրենք կոչ են անում հակամարտության բոլոր կողմերին քայլեր ձեռնարկել շուտափույթ խաղաղության հաստատման նպատակով, ինչը ելնում է տարածաշրջանի և այնտեղ բնակվող ժողովուրդների շահերից, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Partner news
 Ուշագրավ
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից
Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին
«Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Partner news