Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրումը» ցուցադրվում է Վարշավայի թագավորական պալատում![]() 23 հոկտեմբերի 2012 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի թագավորական պալատում բացվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագիծը, որը Յան Վերմեերի «Մարգարտե ականջողով աղջիկը» նկարի մեկնաբանում է 33 նկարիչների ոճով: Այս մասին լրագրողների հետ հանդիմանն ասաց արվեստաբան, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը: Նրա խոսքով` նախագիծը առաջին անգամ էր ներկայացվում Լեհաստանում և թագավորական պալատում, առհասարակ, ժամանակակից արվեստի առաջին ցուցահանդեսն էր: Նկարիչ Նարեկ Ավետիսյանը իր հերթին նշեց, որ Վարշավան հետաքրքիր քաղաք է, և լեհերի հետաքրքրությունը նախագծի հանդեպ մեծ է: Ցուցահանդեսը պետք է ավարտվեր նոյեմբերի 25-ին, սակայն, հաշվի առնելով դրա հանդեպ առաջացած հետաքրքրությունը, այն կգործի մինչև հունվարի 15-ը: Դրանից հետո «Սիմուլակրումը» կներկայացվի նաև Գերմանիայում, Դանիայում և, հավանաբար Լեհաստանում: Առաջարկներ կան նաև այն ներկայացնել Բրազիլիայում: Partner news Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ Partner news |