«Զվարթնոցը» կրկին չի սպասարկում «Արմավիայի» ինքնաթիռները

«Զվարթնոցը» կրկին չի սպասարկում «Արմավիայի» ինքնաթիռները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կրկին դադարեցրել է «Արմավիա» ընկերության չվերթերի սպասարկումը: «Արմենիա միջազգային օդանավակայններ» ընկերության մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը հայտարարել է, որ «Արմավիայի» պարտքը կազմում է 3 մլն 3 հազար դոլար, ինչն, ըստ պայմանագրի կրկին գերազանցում է պարտքի թույլատրելի չափը մեկ միլիոն դոլարով:

«Արմավիայում» հավաստիացնում են, որ ավիաընկերությունն ամեն օր վճարումներ է կատարում պարտքի մարման ուղղությամբ:

Ավելի վաղ ավիաընկերությունում պնդում էին, որ «Զվարթնոցի» ղեկավարությանը դուր չի եղել ավիաընկերության նոր բաժնետերը: «Զվարթնոցում» արդեն պնդում են, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է պարտքերի պատճառով. Ընկերության պարտքի չափը գերազանցել է նախօրոք համաձայնեցված գումարն ավելի քան 1 մլն դրամով, իսկ «Արմավիայի» ընդհանուր պարտքը կազմում է 3.360 մլն դոլար:

Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր է գնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ում տնօրինության տակ է գտնվում «Զվարթնոց» օդանավակայանը կամ Հայաստանի նախագահի փեսա Միքայել Մինասյանը: Ավելի ուշ Էռենկյանը հերքեց այդ լուրերը: «Ես ամենևին չեմ պատրաստվում գնել «Արմավիա» ավիաընկերությունը»,- լրագրողներին ասել է նա:

Partner news
 Ուշագրավ
1 շաբաթ առաջ ծիրանի մթերումը սկսել է «Սպայկա» ընկերությունը և արդեն հասցրել է 3.000տ արտահանել
«Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա:
«Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը
Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար
Partner news