Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան ծանր վիճակում է. քաղաքական ծրագրերը փակուղի են մտել![]() 23 հոկտեմբերի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան ծանր վիճակում է. քաղաքական ծրագրերը փակուղի են մտել: Ասադին հեռացնել չստացվեց, հիմա կամ պետք է հրաժարվի իր մտադրություններից, կամ ռազմական միջամտության դիմի», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` Թուրքիան ընտրել է երկրորդ տարբերակը: Բայց քանի որ վերջին հարցումները ցույց տվեցին, որ բնակչության 74 տոկոսը դեմ է ռազմական գործողություններին, իսկ Էրդողանը պոպուլիստ գործիչ է, հիմա պայմանների նախապատրաստման փուլն է: Էրդողանը, քրդական գործոնն օգտագործելով, պիտի կարողանա համոզել, որ Սիրայից վտանգ է սպառնում:: Ռազմական գործողությունները սկսվեու դեպքում, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, կզարգանան հետևյալ կերպ` Թուրքիան մի քանի տասնյակ կմ կմտնի Սիրիայի տարածք և կփորձի բուֆերային գոտի ստեղծել: Հայաբնակ Հալեպը գտնվում է սահմանից 50-60 կմ վրա և այս առումով զարգացումները մտահոգիչ են: «Առայժմ Հալեպի համար պայքարն ավարտվել է: Ապստամբներն այլևս մեծածավալ գործողությունների հնարավորություն չունեն, անցել են ահաբեկչական փոքր գործողությունների», - նշեց Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով՝ Սիրիայում իրավիճակը հիմա կայուն է, որովհետև հավասարակշռություն է հաստատվել Ասադի և ապստամբների ուժերի միջև: Այս վիճակը կարող է պահպանվել մինչև 2 տարի, եթե հաշվի առնենք նաև, որ Ասադին հաջողվել է պահպանել վերնախավի, բնակչության մեծ մասի, նույնիսկ՝ սունիների համակրանքը: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |