Փոխարտգործնախարար. Հայաստան-ԵՄ «Ասոցացման» պայմանագրով մեր երկիրը պարտավորվում է ներմուծել Եվրոպայի օրենսդրությունը

Փոխարտգործնախարար.  Հայաստան-ԵՄ  «Ասոցացման» պայմանագրով մեր երկիրը պարտավորվում է ներմուծել Եվրոպայի օրենսդրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում բարեփոխումներ անելու հարցում շատ կարևոր գործընկեր է Եվրամիությունը: Այն ամենը, ինչ Հայաստանը փորձում է կառուցել, ձգտում է կառուցել եվրոպական նորմերին և չափանիշներին համարժեք: Ըստ Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Հայաստան-ԵՄ համագործակության կարևոր կողմը մարդկային շփումներն են: Այսօր Արտաքին գործերի փոխնախարարը «Հայաստան – Եվրամիություն համագործակցություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով դասախոսություն կարդաց «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում»: Զոհրապ Մնացականյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր կողմերը և թե ինչ իրավական հիմքերի վրա են ծավալվում հարաբերությունները: Ըստ փոխարտգործնախարարի՝ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեհամակարգի վրա: Հայաստանի և ԵՄ հարաբերությունների արտաքին քաղաքականության օրակարգը առնչվում է Հայաստանի ներքաղաքական բարեփոխումների քաղաքականությանը: «Այս պահին հարաբերությունները մի իրավական շրջանակում են, որը կոչվում է համագործակցություն և փոխհամաձայնություն: Այժմ Հայաստանը ներգրավված է ասոցացման գործընթացի մեջ, որը նախատեսում է հարաբերությունների ավելի բարձր մակարդակ»,- ուսանողների հետ հանդիպմանն ասաց Զոհրաբ Մնացականյանը: Ինչպես տեղեկացրեց փոխարտգործնախարարը, «Ասոցացման» պայմանագիրը, որը դեռ բանակցությունների փուլում է, բաղկացած է մի շարք բաժիններից, ինչպես օրինակ՝ քաղաքական երկխոսություն, արտաքին անվտանգություն, տնտեսական երկխոսություն և այլն: Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ այս պայմանագրով Հայաստանը պարտավորվում է ներմուծել եվրոպայի օրենսդրությունը: Այսպիսով կձևավորվի միասնական օրենսդրական դաշտ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---