ՀԿԵ-ն հորդորում է քաղաքացիներին հետևել երկաթուղու անվտանգության կանոններին

ՀԿԵ-ն հորդորում է  քաղաքացիներին հետևել երկաթուղու անվտանգության  կանոններին

PanARMENIAN.Net - 2012 թ. հոկտեմբերի 22-ին Վարդենիս-Շորժա ուղեմասի 165-րդ կիլոմետրին բեռնատար վագոնները բախվել են խոշոր եղջերավոր կենդանուն: Արդյունքում բեռնատար գնացքի չորս վագոն դուրս է եկել գծերից:

Վարդենիս-Շորժա ուղեմասի պահատարի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերթական անգամ հիշեցնում է քաղաքացիներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ անում գծերը չօգտագործել անասուններին արածեցնելու կամ արոտավայր տանելու համար:

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում և գծերը հատելիս: Ընկերությունը պահանջում է խստիվ հետևել անվտանգության կանոններին և չանցնել գծերը դրա համար չհախատեսված տեղում:

Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ, վարորդներին բաժանվում են թռուցիկներ:

Երկաթուղային տրանսպորտը, ինչպես և ավտոմոբիլայինը, չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում ուղևորագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե'ք ուշադիր և հիշե'ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը:

Partner news
 Ուշագրավ
Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում
Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ
Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին
Partner news