Իրանը որոշել է պատասխան պատժամիջոցներ սահմանել ԵՄ երկրների դեմ

Իրանը որոշել է պատասխան պատժամիջոցներ սահմանել ԵՄ երկրների դեմ

PanARMENIAN.Net - ԵՄ հակաիրանական պատժամիջոցների նոր ռաունդից հետո Իրանը մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի փոխնախագահ Նանսեր Սուդանին: Ըստ նրա, ներկայումս քննարկվում է մի նախագիծ, որով նախատեսվում է արգելել նավթի արտահանումը մի շարք եվրոպական երկրներ, որոնք այն գնում են միջնորդների միջոցով, հայտնում է Asriran.

«Ըստ նախագծի Իրանը նաև մտադիր է դադարեցնել սննդամթերքի, արդյունաբերական ապրանքների ու սարքավորումների ներկրումը մի շարք եվրոպական երկրներից: Իրանը նաև կարող է արգելել իր քաղաքացիներին այցելել այդ երկրները որպես զբոսաշրջիկներ:

Այս նախագիծը ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը»,-ասել է Նասեր Սուդանին:

Partner news
 Ուշագրավ
Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել
Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա
Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը
Partner news