Զոհրապ Մնացականյան. Ադրբեջանի հասարակության գիտակցության մեջ նորմալ բան է մարդասպանին հերոսացնելը![]() 23 հոկտեմբերի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Սաֆարովի արտահանձնումով ու հերոսացումով առաջ են գալիս հանգամանքներ, որոնք պահանջելու են համապատասխանեցում մտցնել բանակցություններում»,- այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ի՞նչ հետևանք կունենա Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը բանակցային գործանթացի վրա, փոխարտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի լուծման տարբերակին: «Սա արտահայտում է մեր պատասխանատվությունը տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»,- ասաց Զոհրապ Մնացականյան: Փոխարրտգործնախարարը ցավով նկատեց, որ հարևան պետության հասարակության գիտակցության մեջ նորմալ բան է մարդասպանին հերոսացնելը: Նա հույս հայտնեց, որ դա գալիս է ոչ թե այդ հասարակությունից, այլ Ադրբեջանի իշխող համարկարգն է նման բան պարտադրում: Հիշեցնենք` 2004 թ-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նրան ներում և հերոսի կոչում շնորհեցին: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |