Ճարտարապետ Լևոն Իգիթյանը «Մեր մեծերը մեր կողքին» շարքի արձանները արվեստի գործ չի համարում

Ճարտարապետ Լևոն Իգիթյանը «Մեր մեծերը մեր կողքին» շարքի արձանները արվեստի գործ չի համարում

PanARMENIAN.Net - «Երևանը շատ գաղտնիքներ ունի, որոնք չգրված են և շատ երևանյան: Մենք այսօր հենց դրանք ենք կորցնում»: Ճարտարապետ, Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն այս ասելով նկատի ուներ այն արժեքները, որոնք տարիներ առաջ չգրված օրենքներ էին, իսկ այսօր իսպառ վերացել են:

«Մենք պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ Չարենցին կարդան, ոչ թե ամեն պատահական մարդ գա, ձեռքը գցի ու նկարվի Չարենցի հետ՝ չիմանալով նույնիսկ, թե ով է նա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` խոսելով «Մեր մեծերը մեր կողքին» ծրագրի մասին: Սակայն արձանները դրված են, և Իգիթյանը չի ընդունում այն, թե ինչպիսի վայրենություն է դրսևորում նրանց նկատմամբ:

«Ես չեմ ընդունում այդ կոտրելը, այդ ոչնչացնելու սովորությունը ահավոր է, թուրքե՞րն են անում, հայերն են անում չէ՞»,-նշեց ճարտարապետը:

Անդրադառնալով Երևանի տոնին կազմակերպված միջոցառումներին՝ Իգիթյանը շեշտեց, որ ինքը չի սիրում մասսայականությունը: «Եթե մենք խոսում ենք մշակութային արժեքների մասին, առավել ևս մասսայականություն չի կարող լինել»:

Այս թեմային է անդրադարձել նաև հրապարակախոս Կարինե Հակոբյանը, ում կարծիքով նախքան արձանների տեղադրումը հարկ էր մտածել նաև դրանց հետևանքների մասին: «Մեր միջավայրին ներդաշնակ չեն: Պարզապես դրա դեմ պայքարելու միջոցը այն է, որ դրանք հանեն, ոչ թե ջարդեն: Իրականում մենք կայացած հասարակություն չունենք»:

Partner news
 Ուշագրավ
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները
Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Partner news