Մադին քաղաքում ընթանում է ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Մադին քաղաքում հոկտեմբերի 22- 27 ընթանում է ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնությունը: «Ունիվերսալ մարտը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն և ձեռնամարտ:

Հայ մարզուհի Աննա Բադալյանը այս տարի արդեն հռչակվել է հին աշխարհամասի 18- 20 տարեկանների առաջնության հաղթող և Եվրոպայի չեմպիոն նախ «Թեթև ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտում»:

Հոկտեմբերի 24-ին կայանալու է նաև Ունիմարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը, որին մասնակցելու Ունիմարտի հայկական ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը և գլխավոր քարտուղար Էդուարդ Ասլանյանը:

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ
Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին
Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում
Partner news